Wednesday, October 17, 2012

სასწავლო პროექტი


Նախագծի անվանումը-Բնական միջավայրի պահպանություն
Նախագծի հիմնական թեման- Հանուն բնական միջաւայրի անաղարտության
Նախագծի արդյունավետությունը-Պահել ու պահպանել բնական միջավայրի անաղարտությունը այնպես,ինչպես այն գոյություն ունի ի      վերուստ:
Նախագծի նպատակը-Աշակերտները պետք է իմանան,
1.Որ մարդը խախտելով միջավայրի հավասարակշռությունը,ապականում է միջավայրը,դարձնում պակաս նպաստավոր,իսկ երբեմն էլ մարդկանց կյանքի համար վտանգավոր:
2.Ինչպես օգտվել բնական միջավայրից և աձն պահպանել մարդկանց համար անհրաժեշտ իր բոլոր որակները և շարունակի ծառայել մարդկանց , որպես նպաստավոր բնական միջավայր և կենսամիջոցների անսպառ աղբյուր:
3.Ինչպես շարունակել ներդաշնակ ապրել երկրային բնության հետ, թույլ չտալ հակասության սրում մարդկության բնական հիմքի ևհասարակական կյանքի տնտեսական ոլորտի միջև:
Մասնակիցների հասակը-7-րդ դասարան
Նախագծի տեւողությունը-1 դասաժամ
Սպասվող արդյունքը-Աշակերտները սովորեցին
1.Թե ինչպես պահպանել բնական միջավայրը
2.Որ մարդը գոյատևում և ապահովում է օգտվելու շրջակա միջավայրից,օգտագործելով նրա ռեսուրսները,մշտապես վերցնելով ինչ-որ բան և ինչ –որ բան տալիս:
Նախագծի միջոցները-Համակարգիչ,ինտերնետ,դասագիրք,քարտեզ,թուղթ ևգրիչ:
Նախագծի ընթացքը-Աշակերտները պետք է համակարգչային շնորհանդես ներկայացնեն հետևյալ թեմաներով.
1.Պահպանել բնությունը
2.Մարդածին ապականման ամենատարածված աղբյուրները
Բնական միջավայրի ապականման նյութերը
Առարկաների առարկայական կապը-Աշխարհագրություն,ֆիզիկա,կենսաբանություն,քիմիա:
Նախագծի հեղինակ-Ալինա Սարգսյան:
Հեղինակի էլ. փոստը-alinasarksian@gmail.com